10.08.2017 10:00

«Ռոմա»-ն պատրաստվում է նոր առաջարկ կատարել «Լեսթեր»-ին

«Ռոմա»-ն պատրաստվում է նոր առաջարկ կատարել «Լեսթեր»-ին

«Ռոմա»-ն շարունակում է բանակցություններ վարել «Լեսթեր»-ի հետ կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը պատրաստվում է այս անգամ 40 մլն եվրո առաջարկել ալժիրցու տրանսֆերի դիմաց: Նախորդ անգամ իտալական ակումբը առաջարկել էր 38 մլն եվրո, որն անգլիական կողմը մերժել էր:

Ավարտված մրցաշրջանում Մահրեզը «աղվեսներ»-ի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: