10.08.2017 10:15

Բարտոմեու. «Ոչ մի խաղացող «Բարսայից» բարձր չի կարող լինել, Նեյմարը՝ պատմություն է»

Բարտոմեու. «Ոչ մի խաղացող «Բարսայից» բարձր չի կարող լինել, Նեյմարը՝ պատմություն է»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն անդրադարձել է Նեյմարի  տրանսֆերին, ինչպես նա խոսել Մեսսիի հավատարմության մասին:

Ոչ մի ֆուտբոլիստ չի կարող բարձր լինել «Բարսայից»: 118 տարվա պատմություն ունի այս ակումբը, որտեղ խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարադոնան, Կրոյֆը, Շուստերն ու Ռոնալդինյոն: Մենք 140 հազարից ավելի անդամ ունենք: «Բարսան» չի պատկանում շեյխի, մուլտիմիլիարդատիրոջ կամ օլիգարխի: Նա պատկանում է մեզ՝ անդամներին: Մեսսիի վերաբերմունքն օրինակ էր ակումբի բոլոր խաղացողների համար, ինչպես նաև Ինյեստայի և մենք կփորձենք ամեն ինչ ապահովել , որ նա մնա մեզ հետ մինչև կարիերայի ավարտը: Մենք փնտրում ենք հավատարմություն և նվիրվածություն և Մեսսին դրա օրինակն է: Նեյմարը ցանկանում էր հեռանալ: Մենք ամեն ինչ արեցինք, որ նա մնար: Դուք գիտեք, որ Նեյմարը մեր ակումբի հաջողության մի մասը դարձավ, բայց նա հիմա պատմություն է: Նա ուզում էր գնալ: Դա նրա որոշումն էր, չնայած մենք ամեն ինչ արեցինք, որ նա մնար: Կանխատեսում էինք, որ նա կարող է հեռանալ ապագայում և դրա համար բարձրացրեցինք նրա հրաժարագինը նոր պայմանագրում: Նման գումար ստանալուց հետո մենք կարող ենք մեզ թույլ տալ ուժեղացնել կազմը: 222 միլիոն եվրոն, որը մենք ստացել ենք Նեյմարի տրանսֆերի արդյունքում պետք է օգտագործել  խելամիտ՝ պահպանելով հանգստություն,- հայտարարել է Բարտոմեուն: