10.08.2017 10:30

Թուրանը ուզում է վերադառնալ «Ատլետիկո»

Թուրանը ուզում է վերադառնալ «Ատլետիկո»

«Բարսելոնայի» հիմնական կազմում մշտական տեղ ապահովելուց հուսահատ, թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը դեմ չէր լինի կրկին հայտնվել «Ատլետիկոյում»։

Ըստ երևույթին «Վիսենտե Կալդերոնում» են անցել Թուրանի կարիերայի լավագույն 4 տարիները, իսկ ահա «Բարսելոնայում» այնպես չստացվեց, ինչպես ակնկալում էր ֆուտբոլիստը։ Կես տարում 53 հանդիպում և 19 գոլ՝ վատ ցուցանիշ չէ, բայց 30-ամյա կիսապաշտպանի սպասումներն ավելի մեծ էին։

Մինչև 2018-ի հունվարը «Ատլետիկոն» իրավունք չունի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ուստի բացառված չէ, որ Թուրանը կընդունի «Գալաթասարայի» առաջարկությունը։ Ճակատագրի հեգնանքով՝ երբ նա տեղափոխվում էր «Բարսելոնա», կատալոնացիները նույնպես գտնվում էին տրանսֆերային արգելքի ներքո, և կես տարի նա միայն մարզվում էր թիմի հետ՝ իրավունք չունենալով նրա հետ հանդես գալ։