10.08.2017 11:00

«Telefoot». Մբապեն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը

 «Telefoot». Մբապեն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում»: «Telefoot»-ը տեղեկացնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել փարիզյան ակումբ: 

Սպասվում է, որ մոտակա ժամանակահատվածում ՊՍԺ-ն ֆրանսիացու տրանսֆերի դիմաց 155 միլիոն եվրո կառաջարկի:

Հիշեցնենք, որ Կիլիանի հայրը փարզիցիների երկրպագուն է և իր որդուն երկար ժամանակ համոզում էր տեղափոխվել հենց այդ ակումբ: