10.08.2017 11:43

Մոուրինյոն Եվրոպայի Սուպերգավաթում 3 պարտություն կրած առաջին մարզիչն է

Մոուրինյոն Եվրոպայի Սուպերգավաթում 3 պարտություն կրած առաջին մարզիչն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո սահմանել է հակառեկորդ:

54-ամյա պորտուգալացին առաջին մարզիչն է, որը 3 պարտություն է կրել Եվրոպայի Սուպերգավաթի խաղում: 2003-ին Մոուրինյոն պորտուգալական «Պորտուի» հետ պարտվել էր իտալական «Միլանին» (0:1), իսկ 2013 «Չելսիի» հետ պարտություն էր կրել Մյունխենի «Բավարիայից» (2:2, 11 մետրանոցներով՝ 4:5):

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում երբեք չի հաղթել «Ռեալին», որը գլխավորել է 2010-2013-ը: Նախօրեին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած խաղից բացի, նա «Պորտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում 3 անգամ պարտվել է «Ռեալին» եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի: