10.08.2017 10:16

Թրամփի մանկության տունը վարձով է տրվում օրական $777-ով (լուսանկարներ)

Թրամփի մանկության տունը վարձով է տրվում օրական $777-ով (լուսանկարներ)
AIRBNB

Տունը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցկացրել է իր մանկությունը, վարձակալությամբ է տրվում օրական $777-ով: Տան ներկայիս տերերը ցանկացողներին հրավիրում են վարձակալելու այն, որպես «նյու-յորքյան արձակուրդներն անցկացնելու համար իդելական վայր»:

Թյուդորյան ոճով կառուցված առանձնատունը գտնվում է Նյու Յորքի Քուինզ թաղամասի հարուստ հատվածներից մեկում: Տանը կարող  է մինչեւ 20 մարդ տեղավորվել, սակայն տանտերերը զգուշացնում են, որ աղմուկ չեն սիրում, եւ այստեղ դժվար թե հնարավոր լինի աղմկոտ խնջույքներ կազմակերպել:

Տանից ոտքով կարելի է մետրո հասնել, հինգ սենյակներից մեկում Թրամփի ստվարաթղթե պատկերն է տեղադրված: «Այն հրաշալի ընկերակից կլինի Ձեզ համար՝ FoxNews-ի հաղորդումները գիշերը դիտելիս», - ասվում է վարձակալության գովազդում:

Տունը վաճառվել է 2,14 միլիոն դոլարով անցյալ դեկտեմբերին՝ Թրամփի ընտրությունից երկու ամիս անց: Նոր տանտերերը շեշտում են, որ ոչ Թրամփի ընտանիքի, ոչ Սպիտակ տան հետ որեւէ կապ չունեն, փոխանցում է BBC-ն:

Տունը կառուցել է Դոնալդ Թրամփի հայրը՝ Ֆրենկ Թրամփը 1940 թվականին: Պաշտոնապես այն համարվում է նախագահի ծննդավայրը: Կյանքի առաջին չորս տարիներն այստեղ անցկացնելուց հետո փոքրիկ Դոնալդն ընտանիքի հետ տեղափոփխվել է ավելի ընդարձակ առանաձատուն: