10.08.2017 11:30

ՀԴԲ-ն խուզարել է Թրամփի շտաբի նախկին ղեկավար Մանաֆորթի տունը

ՀԴԲ-ն խուզարել է Թրամփի շտաբի նախկին ղեկավար Մանաֆորթի տունը

ՀԴԲ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի տանը, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Դաշնային գործակալները փաստաթղթեր և այլ նյութեր էին առգրավել դեռևս հուլիսի 26-ին՝ ԱՄՆ սենատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամների հետ Մանաֆորթի ինքնակամ հանդիպումից մեկ օր անց:

Մանաֆորթը ստիպված էր հեռանալ Թրամփի թիմից ընտրություններից մի քանի ամիս առաջ՝ 2016 թ. օգոստոսին: Դրա  պատճառն ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումներն էին Ուկրաինայում ռուսաստանամետ «Ռեգիոնների կուսակցության» հետ նրա կապերի վերաբերյալ:

ՀԴԲ-ն միաժամանակ մի քանի հետաքննություն է վարում ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտության վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: