10.08.2017 12:29

Հատուկ դատախազ Մյուլլերը հրաժարվել է միլիոնների հասնող եկամտաբեր աշխատանքից

Հատուկ դատախազ Մյուլլերը  հրաժարվել է միլիոնների հասնող եկամտաբեր աշխատանքից

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, հանուն ամերիկյան ընտրություններին ՌԴ-ի միջամտության վերաբերյալ տվյալների հետաքննության, թողել է այն աշխատանքը, որով մեկուկես տարուց քիչ ավելի ժամանակում ստացել է գրեթե 3,5 մլն դոլար եկամուտ, հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով ֆինանսական հաշվետվությունը:

Մյուլլերի հաճախորդների շարքում նշվում են այնպիսի ընկերություններ, ինչպես Facebook-ը, Apple-ը, Intel-ը, Sony-ն, ինչպես նաև Ազգային ֆուտբոլային լիգան և այլք: Բացի այդ՝ վերջին տարիներին Մյուլլերը հանդես է եկել դասախոսություններով, որոնց համար հոնորար է ստացել: Անցյալ տարեսկզբից այդ դասախոսությունները նրան 241 հազար դոլար եկամուտ են բերել: Ամենաեկամտաբերը եղել է մեքսիկական Banamex բանկի համար կարդացած դասախոսությունը, որի համար նա ստացել է 52 հազար դոլար հոնորար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերին նշանակել է հատուկ դատախազ 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության գործով:

Փոխանցում է Interfax-ը: