10.08.2017 12:52

Տոկիոն և Սեուլը պատասխանում են Փհենյանին

Տոկիոն և Սեուլը պատասխանում են Փհենյանին

Ճապոնիան չի բացառում, որ կխոցի հյուսիսկորեական հրթիռները, եթե Փհենյանը որոշի դրանք արձակել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու ուղղությամբ, որտեղ ԱՄՆ ռազմաբազա կա: Նման կարծիք է հայտնել Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան: Գուամին հրթիռային հարված հասցնելու պլանը ճապոնական կառավարությունում անվանում են սադրանք, սակայն պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացմանը:

Փհենյանի կողմից ցանկացած սադրանքի անհապաղ պատասխանելուն պատրաստ է նաև Սեուլը: Այդ մասին հայտարարել է Կորեա Հանրապետության շտաբների պետերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Նո Չժե Չհոնը: «Եթե Հյուսիսային Կորեան արհամարհի մեր նախազգուշացումները և շարունակի իր սադրանքները, նա կբախվի  ինչպես մեր զինվորականների, այնպես էլ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական դաշինքի վճռական ու հզոր պատասխան հարվածին»:

Փոխանցում է euronews-ը: