10.08.2017 13:20

Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է 35 լրագրող

Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է 35 լրագրող

Ստամբուլի դատախազությունը 35 լրագրողի ձերբակալության օրդեր է տվել՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի կասկածանքով, հաղորդել է Hurriyet-ը:

Նշվում է, որ լրագրողները ByLock ծրագրի օգտատերեր են, որը, թուրքական իշխանությունների վարկածով, օգտագործվում է Գյուլենի FETO կազմակերպության անդամների կողմից գաղտնագրված տեղեկություններ փոխանակելու համար: Ձերբակալվածների թվում է Birgun թերթի խմբագիր Բուրակ Էկիջին: Ձերբակալվածների բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվում:

Փոխանցում է ria.ru-ն: