10.08.2017 14:02

Հարցում. Մերկելի համբավի վարկանիշն իջել է մինչև 59 %

Հարցում. Մերկելի համբավի վարկանիշն իջել է մինչև 59 %

Գերմանիայի կանցլեր և ՔԴՄ ու ՔՍՄ կուսակցական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելի հանրաճանաչության վարկանշն օգոստոսին, անցյալ ամսվա համեմատ՝ անկում է ապրել 10 կետով՝ կանգ առնելով 59 %-ի վրա, վկայում է ARD հեռուստաալիքի և Welt թերթի պատվերով Infratest Dimap ինստիտուտի անցկացրած հարցումը:

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կկայանան Բունդեսթագի ընտրություններ:

Հանրաճանաչության վարկանիշով Մերկելն, այնուամենայնիվ, առաջատարն է՝ զգալիորեն առաջ անցնելով իր գլխավոր ընդդիմախոսից՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցից, որի վարկանիշն այս ամիս ընկել է վեց կետով՝ մինչև 15 %:

Փոխանցում է ria.ru-ն: