10.08.2017 14:22

Ամբիցիոզ ծրագիր. Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2036-ը հոսանքի սակագինն անփոփոխ պահել

Ամբիցիոզ ծրագիր. Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2036-ը հոսանքի սակագինն անփոփոխ պահել

2017-2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգով հայեցակարգով նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել, կառավարության  նիստում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նա նշել է, որ հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր: հայեցակարգն արդեն երեք անգամ ներկայացվել է կառավարություն, բայց հետ է ստացվել որոշ դիտողություններով:

«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հինադրամ ստեղծենք, ինչը հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,-ասաց Աշոտ Մանուկյանը: