10.08.2017 15:14

Կառավարությունը փոխում է երեխայի ծննդյան եւ խնամքի նպաստ նպաստ ստանալու մեխանիզմները

Կառավարությունը փոխում է երեխայի ծննդյան եւ խնամքի նպաստ նպաստ ստանալու մեխանիզմները

Կառավարությունը նախապատրաստում է սկսած 2018 թվականի հունվարի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար առցանց տվյալներ ներկայացնելու իրավական հիմքերը:

ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդնել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հստակեցրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող կարգավորումները: Մասնավորապես, նախատեսվում է ներդնել մեխանիզմ` խնամքի նպաստ նշանակելու մասին, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու տվյալներն առցանց ներկայացնելն ապահովելու համար: