10.08.2017 14:52

Ռուսաստանցուն կասկածում են ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռի վրա գրոհ նախապատրաստելու մեջ

Ռուսաստանցուն կասկածում են ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռի վրա գրոհ նախապատրաստելու մեջ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ծնունդով Ռուսաստանից Ռենատ Բակիևին՝ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ գորհայինի, որին կասկածում են ամերիկյան ռազմական օդանավի վրա հաձակում կազմակերպելու մեջ, տեղեկացնում է Sabah թերթը:

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը հայտնաբերել է Telegram-ում Բակիևի նամակագրությունը ԻՊ-ի մեկ այլ անդամի հետ: Խոսքը վերաբերում էր անօդաչու սարք ձեռք բերելուն, որով նա մտադիր էր գրոհել Թուրքիայի հարավում՝ Ինջիլիք ավիաբազայում, ԱՄՆ ՌՕՈՒ իքնաթիռի վրա: Ինչպես հաղորդել են պարբերականի աղբյուրները, ձերբակալվածը վարձակալած հեծանիվով հետախուզություն է անցկացրել այդ շրջանում:

Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը РИА Новости-ին հայտնել են, որ նախկինում Բակիևին արդեն ձերբակալել են՝ Սիրիայի հետ սահմանը հատելու փորձ անելիս, որից հետո արտաքսել են երկրից, սակայն նրան հաջողվել է վերադառնալ:

Փոխանցում է ria.ru-ն: