10.08.2017 17:25

Շուրջ 20 երկրների 39 ՀԿ-ներ անդրադարձել են ՀՀ-ում փաստաբանների դեմ հետապնդուների խնդրին

Շուրջ 20 երկրների 39 ՀԿ-ներ անդրադարձել են ՀՀ-ում փաստաբանների դեմ հետապնդուների խնդրին

Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի անդամ 39 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան, եւն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, օգոստոսի 9-ին իրենց մտահոգությունն են արտահայտնել այս մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետեւողական անընդունելի քաղաքականության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում՝ հղում անելով Մարդու իրավունքների միջազգային գործընկերորւթյան կայքին:

Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի անդամ կազմակերպությունները, հատկապես շեշտադրել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի դեմ հարուցված վարույթները եւ նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու իշխանությունների հետեւողական գործելաոճի վրա: Միաժամանակ, հատկապես մտահոգություն են արտահայտել փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Ինեսսա Պետրոսյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ:

Ավելին, նրանց մտահոգության համար հատուկ առիթ է հատկապես Հայաստանի փաստաբանների պալատի եւ դրա մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ հարուցվող վարույթներում դրսեւորվող կողմնակալությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով ՓՊ նախագահի եւ ՓՊ խորհրդի որոշ անդամների կողմից անթաքույց կերպով կողմնապահ հայտարարությունների իրականացումն ի վնաս փաստաբանների, վերջիններիս կողմից իրավաչափորեն իրենց գործունեությունն իրականացնելու պահանջներին եւ գործելաոճին:

Կազմակերպությունները մասնավորապես, կոչ են արել իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի/կարգավիճակի վերաբերյալ հիմնարար սկզբունքներին» (1990թ., Հավանա) եւ մասնավորապես, ապահովել, որպեսզի փաստաբանները հանրային հնչեղության գործերով զերծ մնան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հետապնդումներից եւ խոչընդոտներից, ապահովել, որպեսզի կարգապահական եւ այլ պատասխանատվության ընթացակարգերը փաստաբանների դեմ չհարուցվեն վերջիններիս առաջադրված եւ նրանց կողմից կամայական եւ չարդարացված պահանջներն եւ սահմանափակումները խախտելու, փաստաբանների արտահայտվելու ազատության իրականացման կամ փաստաբանների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների եւ էթիկայի պահանջներին համապատասխան գործունեության համար,

Հայաստանի փաստաբանների պալատին հատկապես շեշտադրված կերպով կոչ է արվել՝

- ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից եւ կարգապահական պատասխանատվության որեւէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ: Նման վարույթները եւ միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներն: