10.08.2017 18:22

Նորվեգիան աշխարհում առաջին թունելն է կառուցում նավերի համար (տեսանյութ)

Նորվեգիան աշխարհում առաջին թունելն է կառուցում նավերի համար (տեսանյութ)

Նորվեգիայի հյուսիս-արեւմուտքում նավաբեկությունները սովորական բան են դարձել: Ուժգին քամին բավական բարդացնում է նորվեգացի ծովայինների կյանքը՝ հողմերի պատճառով նավարկությունը տարվա մեջ 100 օր դադարում է: Երկրի իշխանությունները որոշել են նավերի մուտքը բաց ծով բացառելու համար կառուցել աշխարհում առաջին թունելը նավերի համար: Սկանդինավյան թերակղզու այս հատվածում երկու ափերն իրար միացնելու համար 8 միլիոն տոննա քար պետք է դուրս բերվի:

Երկու կիլոմետր երկարություն ունեցող թունելը հնարավորություն կտա ժամում 5 նավ բաց թողնել: Թունելն իրար կկապի Նորվեգիայի երկու մարզերը, դրանով կկարողանան անցնել ինչպես բեռնատար նավերը, այնպես էլ զբոսանավերը:

300 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը մտադիր են ավարտին հասցնել 5-7 տարում: