11.08.2017 09:00

ՊՍԺ-ի նախագահը ժամանել է Մադրիդ՝ «Բարսելոնա»-ի, «Ատլետիկո»-ի և «Ռեալ»-ի հետ բանակցելու համար

ՊՍԺ-ի նախագահը ժամանել է Մադրիդ՝ «Բարսելոնա»-ի, «Ատլետիկո»-ի և «Ռեալ»-ի հետ բանակցելու համար

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին այս պահին գտնվում է Մադրիդում: Ինչպես հաղորդում է AS պարբերականը, արաբ միլիարդատերը ցանկանում է վերջնականապես լուծել Նեյմարի տրանսֆերային վկայականի հետ կապված հարցերը:

Բացի այդ, Ալ-Հելաիֆին նախատեսում է բանակցություններ վարել Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարության հետ՝ կապված թիմի դարպասապահ Յան Օբլակի տեղափոխության հետ: Սպասվում է, որ փարիզյան ակումբը կվճարի 100 միլիոն եվրո կազմող հրաժարագինը:

ՊՍԺ-ի նախագահի՝ Մադրիդ ժամանելու ևս մեկ պատճառներից մեկը Ֆրանսիայի փոխչեմպիոնի պաշտպան Թոմաս Մենյեյի հավանական տեղափոխություն է «Ռեալ»: Ֆրանսիական ակումբում հույսեր չեն կապում բելգիացի խաղացողի հետ, քանի որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք են բերել Դանիել Ալվեսի տրանսֆերը: