11.08.2017 09:15

Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը ըստ Կլոպի

Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը ըստ Կլոպի

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի մասին: Գերմանացի մասնագետը նշել է նաև, թե որ թիմին է համարում տիտղոսի գլխավոր հավակնորդ.

«Կարծում եմ՝ գլխավոր ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր Սիթի»-ն: Նրանք անհավանական խաղ էին ցուցադրում նախորդ մրցաշրջանում: Դա միանշանակ ֆավորիտ ակումբն է: Անցած մրցաշրջանում նրանց միացավ նաև Գաբրիել Ժեզուսը,  ով երիտասարդ և հիանալի խաղացող է: Բացի այդ, նրանք այս տարի համալրվել են բարձրակարգ պաշտպաններով: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նույնպես չի ցանկանում ստվերում մնալ: Մենք կտեսնենք նաև «Չելսի»-ին առանց Դիեգո Կոստայի, սակայն Մորատայի հետ: Նրանք նույնպես գերազանց թիմ ունեն: Մենք պետք է փորձենք մրցակցել ֆավորիտների հետ, ինչպես նաև որքան հնարավոր է շատ միավորներ վաստակենք մյուս թիմերի դեմ խաղերում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 2017/18 մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 11-ին: