11.08.2017 09:29

Ինչու «Բարսելոնա»-ն ՊՍԺ-ին չի ուղարկում Նեյմարի տրանսֆերային վկայականը

Ինչու «Բարսելոնա»-ն ՊՍԺ-ին չի ուղարկում Նեյմարի տրանսֆերային վկայականը

«Բարսելոնա»-ն դեռևս չի ստացել ՊՍԺ-ից Նեյմարի տեղափոխության գումարը: Ինչպես հաղորդում է AS պարբերականը, հենց այդ պատճառով է, որ կատալոնացիները չեն ուղարկում ֆուտբոլիստի տրանսֆերային վկայականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա»-ի և Լա Լիգայի ղեկավարությունը դժգոհ են մնացել, որ ՊՍԺ-ն գնել է 25-ամյա բրազիլացու տրանսֆերը՝ պայմանագրում նշված 222 միլիոն եվրո հրաժարագնով: Նրանք այս ամենում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտում են տեսնում և որոշել են ձգձգել ժամանակը, որպեսզի Նեյմարի նորամուտը Ֆրանսիայի առաջնությունում որքան հնարավոր է հետաձգեն:

L'Equipe պարբերականի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին Բրազիլիայի հավաքականի ավագի միջազգային տանսֆերային վկայականը մեխանիկորեն կուղարկվի: Սակայն մինչ այդ փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է դիմել ՖԻՖԱ-ին՝ գործընթացը արագացնելու նպատակով:

Նշեբք, որ Նեյմարը չի կարող խաղալ ՊՍԺ-ի կազմում մինչև ակումբը չստանա նրա վկայականը: Ֆուտբոլիստը արդեն բաց է թողել Լիգա 1-ին առաջին տուրի խաղը և ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս չի գա նաև երկրորդ տուրի խաղում: