11.08.2017 09:44

ՈՒԵՖԱ. հայտնի են 2016/17 մրցաշրջանի լավագույն գոլի թեկնածուները

ՈՒԵՖԱ. հայտնի են 2016/17 մրցաշրջանի լավագույն գոլի թեկնածուները

ՈՒԵՖԱ-ն որոշել է այն 7 թեկնածուներին, ովքեր հավակնում են 2016/17 մրցաշրջանի «լավագույն գոլ» անվանակարգում հաղթելուն: Հավակնորդ գոլերը ընտրել են ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային և տեխնիկական կոմիտեների ներկայացուցիչները, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքի լրագրողները:

Մրցաշրջանի լավագույն գոլը ընտրելու են uefa.com-ի այցելուները: Քվեարկությունը կշարունակի մինչև  օգոստոստի 29-ը, և հենց այդ օրն էլ կհայտարարվի հաղթողի անունը: 

«Մրցաշրջանի լավագույն գոլ» անվանակարգում հաղթելուն հավակնում են Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպաններ Կազեմիրոն և Մարկո Ասենսիոն, «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, «Աուստրիա»-ի հարձակվող  Կևին Ֆրիզենբիհլերը, «Ֆեներբահչե»-ի հարձակվեող Մուսա Սովը, Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Դանիելա Սաբատինոն, ինչպես նաև «Բարսելոնա Բ»-ի հարձակվող Ժորդի Մբուլան, ով այս ամռանը տեղափոխվեց «Մոնակո»: