11.08.2017 10:15

Ռումենիգե. Նեյմարին վճարած փողերով ավելի լավ կլիներ մարզադաշտեր կառուցեին

Ռումենիգե. Նեյմարին վճարած փողերով ավելի լավ կլիներ մարզադաշտեր կառուցեին

«Բավարիայի» ղեկավար-նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է բրազիլացու տեղափոխությունը ՊՍԺ։

«Երբ կատարվում էր Նեյմարի տրանսֆերը՝ ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչն է ավելի կարևոր. Նեյմա՞րը, թե՝ «Ալյանց Արենան»։

Ես գերադասում եմ մարզադաշտը։ Նեյմարի տրանսֆերի ողջ գումարն ավելի շատ կլինի, քան մարզադաշտի կառուցումը։ «Բավարիան» ուրիշ փիլիսոփայություն ունի։ Մենք չենք ուզում այդպես գործել, մենք չենք կարող»,- Ռումենիգեին են մեջբերում գերմանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն հայտարարել էր, թե Նեյմարի վաճառքից ստացված փողերը խելամիտ կծախսեն։