11.08.2017 10:30

Արոնյանը «սևերով» հաղթել է և դարձել առաջատար

Արոնյանը «սևերով» հաղթել է և դարձել առաջատար

Սենթ Լուիսում ընթացող «Սինքֆիլդ» գերխոշոր մրցաշարում Լևոն Արոնյանը հերթական փայլուն ելույթն է ունեցել: Հայ գրոսմայստերը սև խաղաքարերով մրցել է Հիկարու Նակամուրայի հետ և տպավորիչ հաղթանակ տոնել: 

19-րդ քայլում ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստի թվացյալ աննշան քայլը (զինվորը` d3 d4) Լևոնին թույլ է տվել հարձակման անցնել և տիրել նախաձեռնությանը: Խաղավերջում` 54-րդ քայլի ժամանակ, Արոնյանը զինվորի առավելություն է ունեցել, ինչը ոչ մի շանս չի թողել մրցակցին:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները`

Վիշվանաթան ԱնանդՅան Նեպոմինաչտնի` 1:0