11.08.2017 10:45

Իրանցի ֆուտբոլիստները հեռացվել են ազգային թիմից իսրայելական ակումբի դեմ խաղալու պատճառով

Իրանցի ֆուտբոլիստները հեռացվել են ազգային թիմից իսրայելական ակումբի դեմ խաղալու պատճառով

Իրանի սպորտի նախարարությունը հայտարարել է, որ 27-ամյա Էխսան Հաջի Սաֆին (84 խաղ հավաքականում) եւ 33-ամյա Մասուդ Շոժաեյը (70 խաղ հավաքականում) հեռացվել են ֆուտբոլի ազգային հավաքականից:

Նրանք հունական «Պանիոնիսի» կազմում մասնակցել են իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման հանդիպումներին:

Իրանը թշնամական հարաբերություններ ունի Իսրայելի հետ՝ չճանաչելով այդ պետությունը: Իրանի քաղաքացիները իրավունք չունեն հակասել պետության դիրքորոշմանը, իսկ իսրայելական թիմի դեմ խաղալը Իրանի սպորտի նախարարության կարծիքով՝ նշանակում է ճանաչել Իսրայելը: