11.08.2017 11:37

Թրամփ. Հյուսիսային Կորան ստիպված կլինի «խիստ նյարդայնանալ»

Թրամփ. Հյուսիսային Կորան ստիպված կլինի «խիստ նյարդայնանալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին նախազգուշացրել է Հյուիսային Կորեայի ղեկավարությանը զերծ մնալ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ որևէ գործողությունից՝ ենթադրելով, որ հյուսիսկորեացիների գլխին «հուր ու ցասում» տեղալու նախորդ զգուշացումը բավարար չափով կոշտ չէր:

Ի պատասխան Խաղաղ օվկիանոսի շրջանում միջին հեռահարության հրթիռներ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքին, Թրամփը Փհենյանին նախազգուշացրել է, որ «նրանց հետ այնպիսի բան կկատարվի, որն աշխարհը չի տեսել նախկինում»:

Թրամփը հատուկ ուշադրություն է հատկացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի անձին: «Նա անհարգալից է վերաբերվում մեր երկրին, նա սարսափելի բաներ է ասել: Նրան և նրա ընտանիքին չափազանց երկար ժամանակ է հաջողվել խուսափել պատասխանատվությունից: Բայց ինձ հետ դա չի անցնի, հիմա բոլորովին այլ կլինի»,- Նյու-Ջերսիի գոլֆ-ակումում ելույթ ունենալիս հայտարարել է Թրամփը:

«Ես ահա թե ինչ կասեմ. եթե Հյուսիսային Կորեան ինչ-որ բան անի, թեկուզ՝ որոշի հարձակվել ցանկացած պետության վրա, ում մենք սիրում ենք կամ ներկայացնում, կամ մեր դաշնակիցների կամ մեզ վրա, նրանք ստիպված կլինեն խստագույնս նյարդայնանալ: Քանի որ նրանց հետ այնպիսի բան կպատահի, որի մասին երևակայել անգամ չեն կարող»,- հավելել է Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: