11.08.2017 12:01

Տրանսգենդեր զինծառայողները դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ

Տրանսգենդեր զինծառայողները դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ

Բանակի, օդուժի և ափամերձ պաշտպանության հինգ տրանսգենդեր դատական հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ զինված ուժերում ծառայելու արգելքի, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում տեղեկացրել է մեկ ամիս առաջ: Թրամփի խոսքով՝ տրանսգենդերները «խառնաշփոթ» են մտցնում բանակում:

Ըստ հայցվորների՝ հազարավոր զինծառայողներ խոստովանել են, որ տրանսգենդեր են, երբ հանվել է բանակում նրանց ծառայության արգելքը, սակայն այժմ նրանք հարվածի տակ են հայտնվել:

Հայցվորներից մեկը տեղեկացրել է, որ նախագահ Օբամայի կողմից անցյալ տարի մտցված փոփոխությունների շնորհիվ ինքը շատ ուրախ էր, որ կարող է բացեիբաց պատմել իր մասին զորամասի հրամանատարներին:

«Ես գոհ եմ իմ աշխատանքից և հպարտ եմ իմ աշխատանքով ավելի, քան երբևէ: Ես ամուսնացած եմ և երեք երեխա ունեմ, և զինվորական ծառույությունը իմ կյանքի մի մասն է: Սակայն հիմա ես վախենում եմ ընտանիքիս ապագայի համար»:

Բանակում ծառայող տրանսգենդերները կարող են կորցնել աշխատանքը,ապրուստի միջոցները և  թոշակային արտոնությունները, նրանցից շատերը 20 տարուց ավելի ծառայում են բանակում, շատերը կռվել են Իրաքում և Աֆղանստանում: Նախագահի նման վերաբերմունքն ընդամենը կթուլացնի և կբարոյազրկի բանակը, նշել է Լեսբուհիների իրավունքների ազգային կենտրոնի (RAND) ներկայացուցիչ Շենոն Մինթերը:

RAND-ի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գնահատականով՝ այժմ ԱՄՆ զինված ուժերում կա առնվազն 4 հազար տրանսգենդեր: Այլ գնահատականներով՝ նրանց թիվը հասնում է 10 հազարի:

Փոխանցում է BBC-ն: