11.08.2017 12:56

Ի՞նչ է մնացել Մոսուլից

Ի՞նչ է մնացել Մոսուլից

Այսպես կոչված՝ «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլն ազատագրելու մարտերը քաղաքը վերածել են ավերակների, հազարավոր կյանքեր արժեցել, ողջ մնացածների ստիպել փախչել քաղաքից:

Թեև ինն ամիս շարունակվող մարտերն ավարտվել են, սակայն Մոսուլի բնակիչները աղետալի չափերի մարդասիրական ճգնաժամ են ապրում: Զոհերի մասին տվյալները մոտավոր են. դրանք կարող են հաշվվել հազարներով կամ նույնիսկ տասնյակ հազարներով: 2016 թ. հոկտեմբերից ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը, երբ սկսվել է քաղաքի ազատագրման գործողությունը:

Մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքի ամբողջ թաղամասեր ավերված են, զոհվածների մարմինները մինչ օրս չեն հանվել փլատակներից, իսկ փողոցները, բառի բուն իմաստով, լի են չպայթած արկերով ու ականներով:

Մոսուլի վերականգնման գործողությունը համարվում է խոշորագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: ՄԱԿ-ը Մոսուլի ենթակառույցների վերականգնումը գնահատում է մեկ միլիարդ դոլար: Ըստ միջազգային կազմակերպության տվյալների՝ Մոսուլի 54 բնակելի թաղամասերից 15-ը գրեթե ամբողջությամբ ավերված է և անպիտան բնակության համար:

Փոխանցում է BBC-ն: