11.08.2017 16:25

Թրամփը շնորհակալ է Պուտինին՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու համար

Թրամփը շնորհակալ է Պուտինին՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության թվակազմը կրճատելու համար:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ մենք հենց այժմ փորձում ենք կրճատել անձնակազմի ծախսերը: Ինչ վերաբերում է ինձ, ես նրան շնորհակալ եմ, որ նա բավական մեծ թվով մարդ է ազատել, և հիմա մեր ծախսերը պակասել են»,- Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալը մեկնաբանել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքերը հակասում են պետքարտուղարության դիրքորոշմանը, որն ափսոսանք է հայտնել «չարդարացվող քայլի» կապակցությամբ:

Փոխանցում է BBC-ն: