11.08.2017 17:56

Ֆրանսիայի դեսպանությունը հայաստանցիների հետ շփվում է լատինատառ հայերենով (ֆոտո)

Ֆրանսիայի դեսպանությունը հայաստանցիների հետ շփվում է լատինատառ հայերենով (ֆոտո)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքը այցելուների հետ շփվում է լատինատառ հայերենով: Ֆեյսբուքի հայաստանցի օգտատերերից մեկն իր էջումեղադրել է կայքի էջերից մեկի լուսապատճենը: Դրանից տեղեկանում ենք, որ խոսքը հավանաբար մուտքի վիզա ստանալու հրահանգների մասին է. «DOUK PETQ E JAMADROUYTIOUN VERTSNEK MEKNOUMITS 15 ORITS MINCHEV 1 AMIS ARAJ», «Ushadroutioun – 1 handipum – 1 andz» եւ այս կարգի այլ հրահանգներ են տրվում հավանաբար Ֆրանսիա մեկնել ցանկացող քաղաքացիներին:

Ֆրանսիայի դեսպանության հեռախոսահամարը ուրբաթ երեկոյան, մինչեւ աշխատանքայի օրվա ավարտը, չէր պատասխանում: Դեսպանության հետ կփորձենք կապ հաստատել հանգստյան օրերից հետո: