12.08.2017 09:30

Կոնտեն Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում չի վստահի Մորատային

Կոնտեն Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում չի վստահի Մորատային

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակնարկել է, որ Պրեմիեր լիգայի առաջին տուրում թիմի երկրպագուները Ալվարո Մորատային չսպասեն մեկնարկային կազմում.

«Ալվարոն լավ է աշխատում, բայց նրան ժամանակ է պետք մեր ֆուտբոլը հասկանալու և նրան հարմարվելու համար: Չէ՞ որ նա հարձակվող է: Նա արդեն սկսում է հասկանալ, թե ինչ եմ նրանից ցանկանալու խաղերի ժամանակ»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք, որ «Չելսի»-ն Անգլիայի գործող չեմպիոն է: «Ազնվականներ»-ը մեկնարկելիք մրցաշրջանում փորձելու են պաշտպանել տիտղոսը: Նրանց համար 2017/18 մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 12-ին՝ «Բարնլի»-ի դեմ խաղում: