12.08.2017 09:45

Ռաֆայել Նադալն առաջարկում է փոխել դասակարգման հաշվարկային համակարգը

Ռաֆայել Նադալն առաջարկում է փոխել դասակարգման հաշվարկային համակարգը

Ռաֆայել Նադալն առաջարկել է փոփոխել թենիսի դասակարգման հաշվարկային համակարգը, չնայած որ պատրաստվում է վերադառնալ աղյուսակի առաջին հորիզոնական:
Իսպանացին չի եղել աշխարհի համար մեկ ռակետը 2014 թվականի հուլիսից, երբ իրեն փոխարինեց Նովակ Ջոկովիչը: Երեք տարի անց նա շատ մոտ է, որ կրկին հայտնվի առաջին տեղում:

Եթե «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 15-ակի հաղթողը հասնի Մոնրեալում մեկնարկող Rogers Cup-ի կիսաեզրափակիչ, նա կընդհատի Էնդի Մարեյի 40 շաբաթ տևողությամբ իշխանությունը:

Այնուամենայնիվ Նադալը ցանկանում է փոփոխել գործող հաշվառման համակարգը և փոխել այն երկու տարվա ընթացքում գրանցված արդյունքերով հաշվառումով, ինչպես արվում է գոլֆում: Նա համոզված է, որ այդ միջոցով խաղացողների վրա քիչ ճնշում կլինի, քանի որ վերջիններս հնարավորություն կունենան ընդմիջուներով հանդես գալ, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենալու իրենց առողջության վրա:
«Նախկինում ես ասել եմ, որ մրցաշարերի լավ խաղացանկ ունենալու համար հարկավոր է դասակարգումն անցկացնել երկու տարվա արդյունքների կտրվածքով: Այդ մոտեցումն օգնելու է թենիսիստներին ժամանակ գտնել հանգստանալու համար», — ասել է Նադալը Rogers Cup-ի մեկնարկից առաջ:

«Մեկ տարվա հաշվարկով դասակարգումը նշանակում է, որ լավ տեղ զբաղեցնելու համար հնարավոր չէ հանգստանալ: Եթե Դուք Ֆեդերերն եք, Նովակը կամ նույնիսկ ես և Էնդին, ապա մենք հաղթում ենք և համապատասխանաբար ավելի շատ ենք խաղում»:

«Բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով վնասվածքները և տարիքը, շատ հանդիպումները օգտակար չեն: Խաղացանկը նույնն է և երբ մարզիկը մեծանում է, իրեն ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար»:

Այն որ հանգիստը մեծապես կարող է օգնել, ցույց է տալիս Ռոջեր Ֆեդերերի օրինակը: Շվեյցարացին բաց թողեց վեց ամիս ծնկի վնասվածքի պատճառով: Այնուհետև վերադարձավ և հաղթեց Australian Open-ում: Բաց թողեց «Ռոլան Գարոսը» և հաղթեց Ուիմբլդոնում:

Նովակ Ջոկովիչն արդեն հայտարարել է որ բաց է թողնելու այս մրցաշրջանը, որպեսզի վերադառնա Ֆեդերերի ոճով