12.08.2017 10:15

Պաշտոնական. «Լիվերպուլ»-ը չի վաճառի Կոուտինյոյի տրանսֆերը

Պաշտոնական. «Լիվերպուլ»-ը չի վաճառի Կոուտինյոյի տրանսֆերը

Անգլիական «Լիվերպուլ»-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ թիմի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն չի լքի մերսիսայդցիների շարքերն այս ամռանը.

«Մենք ցանկանում ենք հստակություն մտցնել և հայտնել մեր կարծիքը Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերի հնարավոր վաճառքի մասին: Ակումբի վերջնական որոշումը կայանում է նրանում, որ ոչ մի առաջարկություն Կոուտինյոյի տրանսֆերի վերաբեյալ մենք չենք պատրաստվում քննարկել և ընդունել: Նա մնում է «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ»-, ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնա»-ն: