12.08.2017 10:30

Դել Բոսկե. Առանց Նեյմարի «Բարսելոնա»-ն ավելի լավ կխաղա

Դել Բոսկե. Առանց Նեյմարի «Բարսելոնա»-ն ավելի լավ կխաղա

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ «Բարսելոնա»-ն կշահի Նեյմարի տեղափոխությունից: Եվ դա ոչ միայն ֆինանսական տեսանկյունից:

«Խաղացողի քմահաճույքների դեմ պայքարելը վտանգավոր է: «Բարսելոնա»-ն վաճառեց մի ֆուտբոլիստի տրանսֆեր, ով քմահաճ է լինում: Հնարավոր է՝ առանց Նեյմարի նրանք ավելի լավ կխաղան»,- անվանի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Դել Բոսկեն աշխարհի միակ մարզիչն է, ում հաջողվել է հաղթել Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև՝ Չեմպիոնների Լիգայում: