12.08.2017 10:45

Մոուրինյո. Առնվազն 7 թիմ կհավակնի Անգլիայի չեմպիոնի տիտղոսին

Մոուրինյո. Առնվազն 7 թիմ կհավակնի Անգլիայի չեմպիոնի տիտղոսին

 

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե քանի թիմ նոր մրցաշրջանում իրական պայքար կմղի Անգլիայի չեմպիոնի տիղտոսի համար:

«Առնվազն 7 թիմ կհավակնի չեմպիոնական գավաթին, իսկ 20 թիմ ամեն խաղում կունենա հաղթանակի շանս: Այդ իմաստով Անգլիայի Պրեմյեր լիգան տարբերվում է իմ նախորդ լիգաներից՝ Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա: Այստեղ ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, այստեղ յուրաքանչյուր մրցակից կարող է քեզ ծանր պայքար թելադրել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է theguardian-ը:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

Օգոստոսի 11

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 22:45 (Երեւանի ժամանակով)

Օգոստոսի 12

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 15:30

«Չելսի» - «Բարնլի»՝ 18:00

«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ Թաուն»՝ 18:00

«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 18:00

«Սաութհեմթփոն» - «Սուոնսի»՝ 18:00

«Վեստ Բրոմվիչ» - «Բորնմութ»՝ 18:00

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30

Օգոստոսի 13

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 16:30

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 19:00