12.08.2017 11:45

Նոր պայմանագրով Իսկոյի հրաժարագինը կկազմի 700 միլիոն եվրո

Նոր պայմանագրով Իսկոյի հրաժարագինը կկազմի 700 միլիոն եվրո

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն առաջիկայում կերակարաձգի Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը:

AS-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, իսկ նրա կլաուզուլան կկազմի 700 միլիոն եվրո: Արքայական ակումբի ղեկավարությունը որոշել է կլաուզուլա սահմանել բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերում (նվազագույնը՝ 500 միլիոն եվրո):

Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղից հետո՝ օգոստոսի 17-ին:

Իսկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Նա 2013-ին իսպանական «Մալագայից» է տեղափոխվել «Ռեալ»: