12.08.2017 08:45

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 4:3. Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլառատ խաղով (տեսանյութ)

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 4:3. Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլառատ խաղով (տեսանյութ)

Մեկնարկեց Անգլիայի առաջնության 2017/18 մրցաշրջանը: 1-ին տուրի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեսթեր»-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 4:3 հաշվով:

Խաղն անցավ բավական դրամատիկ պայքարում: Հաշիվը բացվեց 2-րդ րոպեին: Աչքի ընկավ «զինագործներ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: 3 րոպե անց Սինձի Օկաձակին հավասերցրեց հաշիվը: 29-րդ րոպեին արդեն «աղվեսներ»-ը առաջ անցան՝ Ջեյմի Վարդիիի գոլի շնորհիվ: Առաջին խաղակեսի ավելացրած րոպեներին Դենի Ուելբեկը հաշիվը դարձրեց 2:2: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին Ջեյմի Վարդին կրկին առաջ մղեց «Լեսթեր»-ին՝ դառնալով դուբլի հեղինակ:

Սակայն սրանով նույնպես ամեն ինչ չավարտվեց: Նախ 83-րդ րոպեին Աարոն Ռեմզին կրկին հավասրեցրեց հաշիվը, ապա 2 րոպե անց Օլիվիե Ժիրուն խփեց «Արսենալ»-ի հաղթական գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը:

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 4:3
0:1 Լյակազետ (2'), 1:1 Օկաձակի (5'), 1:2 Վարդի (29'), 2:2 Ուելբեկ (45+2'), 2:3Վարդի (56'), 3:3 Ռեմզի (83'), 4:3 Ժիրու (85')