12.08.2017 20:51

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 3:3. Յուրգեն Կլոպի սաները միավորներ են կորցնում (տեսանյութ)

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 3:3. Յուրգեն Կլոպի սաները միավորներ են կորցնում (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակներում «Ուոթֆորդ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

Առաջին կեսում մերսիսայդցիները երկու անգամ հետապնդողի դերում էին, սակայն երկրորդի սկզբում արագորեն հաշվի մեջ առաջ անցան:

Որոշիչ դարձավ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Միգել Բրիտոսի խփած գնդակ: Հատկանշական է, որ գոլի դրվագում ուրուգվայցին խաղից դուրս վիճակում էր, ինչը մրցավարները չնկատեցին:

Յուրգեն Կլոպի թիմի կազմում մեկական անգամ աչքի ընկան հարձակվողներ Սադյո Մանեն, Ռոբերտո Ֆիրմինոն ու Մոհամեդ Սալահը: Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեջքի վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից:

Պրեմիեր լիգա. 1-ին տուր
«Ուոթֆորդ» – «Լիվերպուլ»` 3:3
Օկակա Չուկա (8), Դուկուրե (32), Բրիտոս (90+3) – Մանե (29), Ֆիմինո (55, 11մ), Սալահ (57)