Ոստիկանի սպանություն Ստամբուլում

Ստամբուլի ոստիկանությունը գնդակահարել է մի տղամարդու, որը կիրակի օրը դանակով մահացու վիրավորել էր իրավապահի: Հարձակվողը «Իսլամակնան պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ կասկածվող ձերբակալվածներից մեկն է եղել: Ոստիկանության կարծիքով՝ ձերբակալվածները ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել մահապարտի գոտու գործադրմամբ:
Ոստկանական բաժին բերվելուց անմիջապես հետո տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, որին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկելել չի հաջողվել:
2017 թ. սկզբից ձերբակալվել է ԻՊ խմբավորման հետ կապ ունեցող առնվազն 5000 ենթադրյալ գրոհային:
Փոխանցում է euronews-ը: