15.08.2017 01:09

«Կասսինի» տիեզերական զոնդը ռեկորդային մոտ տարածության վրա է գտնվում Սատուրնից

«Կասսինի» տիեզերական զոնդը ռեկորդային մոտ տարածության վրա է գտնվում Սատուրնից
NASA

«Կասսինի» տիեզերական զոնդը ռեկորդային մոտ տարածության վրա է գտնվում Սատուրնից: Զոնդը մոլորակի ուսումնասիրության եզրափակիչ փուլ է մտել:

Տիեզերական սարքը դեպի Սատուրն նախատեսված հինգ թռիչքներից առաջինն է կատարում՝ մոտենալով դրան բավարար չափով, որպեսզի գիտնականները կարողանան մոլորակի քիմիական կազմի մասին բացառիկ տվյալներ ստանալ: Սեպտեմբերի 15-ին «Կասսինին» կմտնի Սատուրնի մթնոլորտ եւ կայրվի դրանում: Այժմ սարքը անցնում է Սատուրնի օղակների միջով եւ նրա մթնոլորտի վերին շերտերով:

Այսօր Գրինվիչի ժամանակով 04:22-ին Կասինին ռեկորդային մոտ տարածության վրա է գտնվել մոլորակից՝ 1600 կմ: Զոնդը կարողացել է մթնոլորտի վերին շերտերից նմուշներ վերցնել:
Սատուրնը 75 տոկոսով բաղկացած է ջրածնից, իսկ մնացած մասը կազմում են հելիումը եւ այլ տարրերի միկրոբաղադրիչները, փոխանցում է BBC-ն: