15.08.2017 15:11

Google-ի ձայնային ծառայությունը հասանելի է հայերենով

Google-ի ձայնային ծառայությունը հասանելի է հայերենով

Google Voice Search ծառայությունն արդեն հասանելի է մի քանի տասնյակ նոր լեզուներով, այդ թվում՝ հայերենով: Խոսքի ընկալումը Google-ի արտադրանքի հիմնական առավելություններից մեկն է, նշում է androidpolice.com-ը: Մասնավորապես, Google Voice Search-ը հասկանում է օգտատիրոջ խոսքը եւ որոնում է ձայնային հրահանգով տրված հասկացությունը: Իսկ Gboard-ը հնարավորություն է տալիս տեքստային հաղորդագրություններ թելադրել: Մի քանի տարի առաջ հրաշք թվացող այս գործիքն այժմ սովորական բան է:

Google-ի գոյություն ունեցող մի քանի տասնյակ լեզուներին եւս 30-ն է ավելացրել, որոնցով կարելի է օգտվել ձայնային ծառայություններից: Նոր լեզուների թվում են մի քանի հին մշակույթ կրող լեզուներ. հայերենից բացի՝ վրացերենը, Եթովպիայի բնիկների ամհարերենը, թամիլերենը (Հնդկաստանի հարավ), խմերերենը (Կամբոջա), Հնդկաստանի մի շարք լեզուներ, աֆրիկյան ամենատարածված լեզուներից սուախիլին, ինչպես նաեւ՝ ադրբեջաներենը, անգլերենի մի քանի տեղայնացված տարբերակները եւ այլն:

Google-ը աշխատել է լեզվակիրների հետ՝ հավաքելու համար ձայների նմուշներ, որոնք օգնել են մշակել ծրագիրը: