16.08.2017 11:24

«Բարսելոնայի» երկրպագուները պահանջում են նախագահ Բարտոմեուի հրաժարականը

«Բարսելոնայի» երկրպագուները պահանջում են նախագահ Բարտոմեուի հրաժարականը

«Բարսելոնայի» երկրպագուները սոցիալական ցանցերում ստեղծել են #BartomeuDimiteYa (Բարտոմեու հեռացիր արդեն) հեշթեգը՝ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականի պահանջով:

Ֆանատների համբերությունը սպառվել է Չինաստանի առաջնությունից բրազիլացի Պաուլինյոյից ձեռք բերելուց հետո: Երկրպագուները նաեւ Բարտոմեուի ձախողված գործունեության հետեւանք են համարում Նեյմարի հեռանալը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում էլ կատալոնական ակումբը Իսպանիայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում տանուլ տվեց «Ռեալին», իսկ Չեմպիոնների լիգայում չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը: