17.08.2017 09:30

Իբրահիմովիչը կարող է յուրահատուկ կարգավիճակ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Իբրահիմովիչը կարող է յուրահատուկ կարգավիճակ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Զլատան Իբրահիմովիչին կարող է դարձնել խաղացող մարզիչ: Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, շվեդ ֆուտբոլիստը ցանկանում է ապագայում մարզիչ դառնալ, այդ պատճառով էլ մանկունիանցիները ցանկանում են օգնել նրան:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 35-ամյա հարձակվողը հանդերձարանում դրական ազդեցություն է ունենում խաղացողների վրա: Նա կարող է կապող օղակ դառնալ մարզիչների և ֆուտբոլիստների միջև:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը Իբրահիմովիչը ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ից տեղափոխվեց անգլիական ակումբ: Այս տարվա հունիսի 30-ին նրա պայմանագրի ժամկետը սպառվեց: «Կարմիր սատանաներ»-ի կազմում նա մասնակցեց 48 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Այս պահի դրությամբ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: