17.08.2017 09:45

Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ի հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշեց գոլով

Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ի հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշեց գոլով

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը իր առաջին հանդիպումն է անցկացրել «Ժիլինա»-ի հիմնական թիմում: Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում թիմը 7:0 հաշվով ջախջախել է «Դոբրա Նիվա» ակումբին:

19-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկին և անմիջապես մեկ րոպե անց գոլի հեղինակ է դարձել` հաշիվը դարձնելով 4:0: Հիշեցնենք, որ Բիչախչյանը թիմը փոխելուց հետո արդեն գոլի հեղինակ դարձել էր, սակայն աչքի էր ընկել «Ժիլինա-2»-ի կազմում:

Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում ուժերը կչափի «Զավազնա Բորուբա» ակումբի հետ: