17.08.2017 11:03

Զինեդին Զիդանին եւս սպառնում է տեւական որակազրկում

Զինեդին Զիդանին եւս սպառնում է տեւական որակազրկում

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեին կոմնակալության մեջ մեղադրելու համար Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին սպառնում է որակազրկում մինչեւ 10 խաղով, հաղորդում է mundodeportivo-ն:

Պրիմերայի մրցավարների տեխնիկական կոմիտեն այժմ քննարկում է Ռոնալդուի որակազրկումից հետո Զիդանի արտահայտած կարծիքը. «Երբ տեսնում եք այսպիսի որոշում, ապա սկսում եք մտածել, որ այստեղ ամեն ինչ հենց այնպես չէ, եւ ինչ-որ բան տեղի է ունենում»,- ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում մրցավարին հրելու համար Ռոնալդուն որակազրկվել է հինգ խաղով: