17.08.2017 08:45

«Ռեալը»`Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Ռեալը»`Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնա»-ին: Խաղն ավարտվեց «արքայական» ակումբի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով: Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:1 հաշվով` մադրիդյան գրանդը իր պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը:

Խաղը հենց մեկնարկից անհաջող դասավորվեց կատալոնացիների համար։ 4-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն․ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը միայն հայացքով ուղեկցեց գնդակը։ 

Հյուրերն առաջին կեսում աչքի չընկան համակարգված գործողություններով և առանձնապես վտանգավոր պահեր չստեղծեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասի մոտ, իսկ «սերուցքայինները» նախքան ընդմիջում ևս մեկ գոլ խփեցին։ 39-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո «Ռեալի» առավելությունը կրկնապատկեց Կարիմ Բենզեման։ 

Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։ Այսպիսով, Զինեդին Զիդանի թիմը, երկու խաղի արդյունքում առավելության հասնելով 5։1 հաշվով, դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։

Իսպանիայի սուպերգավաթ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2։0
Գոլերը՝ Ասենսիո 4՛, Բենզեմա 39՛