17.08.2017 12:09

Պռոշյանում հայտնաբերված երեխայի ծնողներին պարզելու համար քննություն է ընթանում

Պռոշյանում հայտնաբերված երեխայի ծնողներին պարզելու համար քննություն է ընթանում

Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննություն է կատարվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, հայտնաբերվել է նորածին երեխա:

Նախնական տվյալներով՝ իգական սեռի նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում: Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնող անձին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: