17.08.2017 13:00

ԱՄՆ. Կամ՝ իրենք, կամ՝ չինացիները

ԱՄՆ. Կամ՝ իրենք, կամ՝ չինացիները

ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է հայտարարում Չինաստանին։ Դոնալդ Թրամփի ռազմավարական գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնն ասել է. «Մեզանից մեկը առաջիկա 25-30 տարում առաջատար կդառնա։ Եվ եթե մենք դանդաղենք, իրենք կդառնան դրոշակակիրը։ Եթե շարունակենք պարտվել, ապա հինգ կամ տասը տարի հետո այլեւս չենք կարողանա ոտքի կանգնել»։

Ըստ РИА Новости-ի, Բենոնը կարծում է, որ Պեկինը կարող է նպաստել Փհենյանի միջուկային ծրագրի սառեցմանը, եւ այդ դեպքում Վաշինգթոնը կհանի իր զորքը Կորեական թերակղզուց։ Անշուշտ, այդ ամենը հնարավոր է իրականացնել հեռավոր ապագայում՝ հավելել է Բենոնը եւ ընդգծել, որ ԿԺԴՀ-ի խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվելու։

Փոխանցում է Вести.ru-ն։