17.08.2017 13:30

Հանրապետության հրապարակի մոտ լուսացույցներն անցնում են դեղին թարթող ռեժիմի

Հանրապետության հրապարակի մոտ լուսացույցներն անցնում են դեղին թարթող ռեժիմի

Այսօրվանից Երեւանի Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ այս փոփոխությունն արվել է Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին», - ասվում է ՃՈ հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից նաեւ հիշեցնում են, որ 2017 թվականի հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթևեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: