17.08.2017 15:22

Կիեւը պահանջում է վերադարձնել Այվազովսկու ու Շիշկինի կտավները

Կիեւը պահանջում է վերադարձնել Այվազովսկու ու Շիշկինի կտավները

Ըստ Интерфакс-ի՝ Ինտերպոլը որոնում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային հիմնադրամի 52 նկարների, որոնք 2014-ի մարտին տրվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանին։

«Ուկրաինայի թանգարանային հիմնադրամի XVIII-XIX դարերի նկարիչների 52 ստեղծագործություն ապօրինաբար տարվել է Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարան, հայտարարվել է պետական եւ միջպետական որոնում Ինտերպոլի միջոցով։ Համաշխարհային նշանակության նմուշներ կան այնտեղ՝ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր», Իվան Շիշկինի «Ճանապարհ անտառում», Իսահակ Լեւիտանի «Ճահիճ» եւ այլն», - տեղեկացնում է «Ղրիմի ինքնավար հանրապետության դատախազության» Կիեւում գործող մամուլի ծառայությունը։

2014 թվականի մարտի 20-ի հաշվարկով՝ այդ կտավների մոտավոր արժեքը կազմել է 1 միլիոն 324 հազար դոլար։