18.08.2017 09:15

Տրանսֆերային պատուհան. Ֆիլիպե Կոուտինյոյից մինչև Կիլիան Մբապե

Տրանսֆերային պատուհան. Ֆիլիպե Կոուտինյոյից մինչև Կիլիան Մբապե

Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է երկու շաբաթ, բայց դեռ շատ հարցականներ կան: Որպես կանոն, այս դեպքերում ակումբները սպասում են մինչև վերջին օրերը ու սկսում գործել:

Արդեն իրականացվել են միլիոնավոր եվրո արժողությամբ բազմաթիվ տրանսֆերներ: Sportsmail-ը դիտարկում է թե որ, ամենաշատ նշվող տրանսֆերները, կարող են իրականանալ:

Ֆիլիպե Կոուտինյո, «Լիվերպուլ»-«Բարսելոնա»

Հավանաբար այս ֆուտբոլիստի տրանսֆերային պատմությունը շուտով ավարտվելու է, քանի որ «Բարսելոնան» վաճառել է Նեյմարին: Կոուտինյոն չի կարող լիարժեք փոխարինել Նեյմարին, բայց նա միանշանակ կարող է լավ խաղալ հարձակման գծում և նա ուզում է տեղափոխվել «Բարսա»:

Խնդիրը նրանում է, որ «Լիվերպուլը» չի ուզում վաճառել Կոուտինյոյին: Անցած շաբաթ թիմի սեփականատերերը տարածել են հայտրարություն, որտեղ ասված է, որ ֆուտբոլիստը չի վաճառվում: Այդ պահից մեկ ժամ հետո կրկին սկսվել են խոսակցություններ, որ Կոուտինյոյի վերաբերյալ արվել է առաջարկ:
Իսպանական ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ գործարքի արժեքը կազմելու է մոտ 100 մլն. ֆունտ: Այժմ մնում է սպասել, թե ինչքան ժամանակ «Լիվերպուլը» կդիմանա ճնշմանը:

Տեղափոխության հավանականությունը` 6.5/10: 

Ալեքսիս Սանչես, «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի»/ՊՍԺ

Վերջին շաբաթների ընթացքում Սանչեսի տեղափոխության մասին նորությունները նվազել են: «Արսենալն» առաջարկել է Սանչեսին նոր պայմանագիր 300 հազար ֆունտ ամսական աշխատավարձով, բայց թվում է, որ չիլիացին ուզում է հեռանալ:

Վերջերս Սանչեսը կատարել էր գրառում թվիթերում, որն արված էր Փարիզից և միանգամից առաջացել են խոսակցություններ, որ նա վարում է բանակցություններ ՊՍԺ-ի հետ, բայց դա քիչ հավանական է, քանի որ փարիզյան ակումբը պատրաստվում է գնել Կիլիան Մբապեին:

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված էր Սանչեսի ծառայություններով, բայց առանձնապես ակտիվ չէր այդ հարցում: Չիլիացու պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարի հետո: Սպասում են ՊՍԺ-ի կամ «Սիթիին» առաջարկին:

Տեղափոխության հավանականությունը` 6/10: 

Դենի Դրինքուոթեր, «Լեսթեր»-«Չելսի»

«Չելսիի» այս ամառվա տրանսֆերային ակտիվությունն անհաջող է: Բաց թողնելով մի քանի խաղացող, թիմն, այնուամենայնիվ, ծախսել է 100 մլն. ֆունտ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

Կարծես թե Դրինքուոթերի մասով հաջողությունը լինելու է «Չելսիի» կողմը:

«Չելսիի» մեկ առաջարկն արդեն մերժվել է և սպասվում է, որ ակումբը անելու է ևս մեկ առաջարկ 25 մլն. ֆունտի սահմաններում:

Միակ խնդիրն է, որ «Լեսթերը» կարող է ավելի գումար պահանջել, հաշվի առնելով, որ «Չելսիի» մոտ գումար է առաջացել Նեմանյա Մատիչի վաճառքից հետո:

Տեղափոխության հավանականությունը` 8/10: 

Ռոս Բարկլի, «Էվերտոն»-«Տոտենհեմ»

Տեսականորեն ամեն ինչ որոշված է: «Էվերտոնը» հայտարարել է, որ չի կնքելու նոր պայմանագիր Բարկլիի հետ, իսկ Ռոնալդ Կումանն ասել է, որ ֆուտբոլիստը 100%-ով հեռանում է: «Տոտենհեմն» ոչ մեկին չի գնել և ուզում է, որ երիտասարդ անգլիացին միանա թիմին: Ամեն ինչ կատարյալ է, այդպես չէ՞:

Ոչ այդքան, քանի որ «Էվերտոնն» ուզում է ստանալ ֆուտբոլիստի համար 50 մլն. ֆունտ: Վերջերս գումարի չափը մի քիչ նվազեցրել են, բայց և Կումանը վերջնական չի հրաժարվել Բարկլիից:

«Արսենալն» ու «Չելսին» ուզում էին գնել Բարկլիին, բայց «Տոտենհեմը» սպասելու է մինչև վերջին պահը և հանդես է գալու առաջարկով: Երբեմն այդ ոճն աշխատում է, երբեմն` ոչ:

Տեղափոխության հավանականությունը` 7.5/10: 

Ուսման Դեմբելե, «Բորուսիա» ԴորտմունդԲարսելոնա»

Կիլիան Մբապեից հետո Ուսման Դեմբելեն ամենապահանջված երիտասարդ ֆուտբոլիստն է:

Իր մեկնարկային մրցաշրջանում Դեմբելեն խփել է ութ գոլ և կատարել 18 գոլային փոխանցում: 20-ամյա ֆուտբոլիստին անվանում են Նեյմարի հետնորդ «Բարսելոնայում»: Եթե Դեմբելեն հայտնվի «Բարսելոնայում», ապա Կուուտինյոն կարող է խաղալ Ինիեստայի դիրքում:

Կատալոնական ակումբը ծախսելու գումար ունի և կարող է ցանկանալ ներդրում կատարել երիտասարդ տաղանդի համար:

Տեղափոխության հավանականությունը` 7.5/10: 

Կիլիան Պբապե, «Մոնակո»-ՊՍԺՌեալ»

Ամառը սկսվեց «Արսենալի» 100 մլն. ֆունտ առաջարկով, բայց, այնուհետև, արժեքը միայն բարձրանում էր և այժմ կազմում է համարյա 170 մլն. ֆունտ: Այդ աստղաբաշխական գումարը նշանակում է, որ միայն մեկ ակումբ կարող է գնել իրեն: «Ռեալը» դեռ խաղի մեջ է, բայց ՊՍԺ-ն արդեն հայտարարել է, որ Մբապեն լինելու է ակումբում:

Տեղափոխության հավանականությունը` 8/10: 

Գիֆլի Սիգուրդսոն, «Սուոնսի»-«Էվերտոն»

«Էվերտոնի» ևս մեկ սպասվող գործարք, կրկին 50 մլն. ֆունտ արժողությամբ ֆուտբոլիստ:

«Սուոնսին» պահանջում է ավելի խոշոր գումար մի ֆուտբոլիստի համար, որն անցած մրցաշրջանում խփել է ինը գոլ և կատարել է 13 գոլային փոխանցում:

Գործարքն, այնուամենայնիվ, 99%-ով լինելու է, քանի որ «Սուոնսին» արդեն գնել է Սիգուրդսոնին փոխարինող` Նասեր Չադլիին «Վեստ Բրոմվիչից»:

Տեղափոխության հավանականությունը` 9.9/10: 

Վիրջիլ վան Դեյկ, «Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»/«Մանչեսթեր Սիթի»/«Չելսի»

Վան Դեյկն ասել է «Սաութհեմփթոնին», որ ուզում է հեռանալ թիմից: «Լիվերպուլն» ուզում էր գնել իրեն: «Սաութհեմփթոնը» հայտարարել էր, որ «Լիվերպուլը» անբարեխիղճ ձևով առաջարկներ էր անում և «Լիվերպուլը» ստիպված էր հետ կանգնել:

Տրանսֆերային պատուհանը մոտ է փակմանը և «Լիվերպուլը» կրկին փորձելու է գնել վան Դեյկին: «Չելսին» և «Սիթին» նույնպես ուզում էին տեսնել իրենց մոտ վան Դեյկին, բայց հավանաբար ֆուտբոլիստը հայտնվելու է Մերսիսայդյան ակումբում:

Տեղափոխության հավանականությունը` 7/10: