18.08.2017 09:27

«Բարսելոնա»-ի գլխավոր տնօրեն. Դեմբելեի ու Կոուտինյոյի հետ շուտով համաձայնության կգանք

«Բարսելոնա»-ի գլխավոր տնօրեն. Դեմբելեի ու Կոուտինյոյի հետ շուտով համաձայնության կգանք

 

«Բարսելոնա»-ի գլխավոր տնօրեն Պեպ Սեգուրան հայտնել է, որ կատալոնական ակումբը շուտով համաձայնության կգա Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի և «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի հետ:

«Առաջիկա օրերի ընթացքում նոր համալրումներ կունենանք: Մենք մոտ ենք Դեմբելեի և Կուատինյոյի հետ համաձայնության գալուն: Հուսով եմ նրանք կպաշտպանեն «Բարսելոնա»-ի գույները»,- տնօրենի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Կոուտինյոն հայտնել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որ ցանկանում է հեռանալ թիմից: